ՌԴ խորհրդարանական պատվիրակությունը՝ Վոլոդինի գլխավորությամբ, կժամանի Երևան

02:37 • 03.03.17

Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական պատվիրակությունը՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ մեկօրյա պաշտոնական այցով կժամանի մայրաքաղաք Երևան, հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:

Պատվիրակությունն այցի շրջանակներում կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին: Կողմերը կքննարկեն երկկողմ խորհրդարանական համագործակցության հետագա զարգացումը, երկկողմ հարաբերությունների առանցքային թեմաները»:


«Հայ և ռուս պատգամավորների ուշադրության կենտրոնում կլինեն միջխորհրդարանական հարթակներում, այդ թվում ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՀԿ և այլ կազմակերպությունների Խորհրդարանական վեհաժողովներում համատեղ աշխատանքը», - ասել է Պետդումայի ներկայացուցիչը:


Պատվիրակության կազմում կլինեն ՌԴ Պետդումայի երեք հանձնաժողովների նախագահները. ԱՊՀ և եվրասիական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, տրանսպորտի և շինարարության հանձնաժողովի նախագահ Եվգենի Մոսկվիչևը, քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական կազմակերպությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովը: