ՌԴ-ում երեխաները հաղորդագրություն են ստանում՝ գազը գիշերը միացրած թողնելու պահանջով
Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր քաղաքում ոստիկանությունը փնտրում է բջջային հաղորդագրությունների հեղինակներին, որոնք երեխաներից պահանջել էին գիշերը գազը միացրած թողել, որպեսզի առավոտյան փերի դառնան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Սոցցանցերի ուսումնասիրություններից հետո մենք հսկայածավալ տեղեկություն ենք ստացել, որ երեխաներին ուղարկվում են բջջային հաղորդագրություններ առ այն, որ նրանք մուլտֆիլմների նման առավոտյան փերի դարձած կարթնանան»,- հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:
Բարեբախտաբար չարագործները մի քանի անգամ վրիպել են՝ մեծահասակներին նույն տեքստն ուղարկելով, և ահա սոցցանցերում այդ մասին ահազանգել են երեխաների ծնողները։










