Ռուսաստանում փոքրիկ աղջնակը մահացել է կարտոֆիլի ֆրիի և հավի թունավորումից
ՌԴ Ստավրոպոլ քաղաքում հետաքննություն է սկսվել փոքրիկ աղջկա մահվան կապակցությամբ, որը նախնական վարկածով թունավորվել էր քաղաքի հիպերմարկետներից մեկից գնված հավի տապակայից և կարտոֆիլի ֆրիից: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` մեջբերելով տեղի քննչական կոմիտեի հաղորդագրությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նանխական տվյալների համաձայն` փետրվարի 28-ին ամուսիններն ու երկու երեխան, գտնվելով Ստավրոպոլի հիպերմարկետներից մեկում, պատրաստի սննդի բաժնից կարտոֆիլի ֆրի և հավ են գնել, որը կերել են մեքենայում: Տեղ հասնելուն պես ընտանիքի բոլոր անդամների առողջական վիճակը վատացել է:
Մարտի մեկի գիշերը կրտսեր դուստրը, որը 1 տարեկան 3 ամսական է, թունավորման նշաններով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կարճ ժամանակ անց մահացել է:










