39 համարի երթուղայինի վարորդները գործադուլ են հայտարարել

12:45 • 03.03.17

Այսօր առավոտից 39 համարի երթուղայինի վարորդները գործադուլ են հայտարարել: Պատճառը 12 համարի ավտոբուսն է, որը սկսել է նույն երթուղով աշխատել:

Վարորդները բողոքում են, որ այդ կերպ նրանք միմյանց կխանգարեն և չեն կարողանա գումար վաստակել:  

Գործադուլին մասնակցում է շուրջ 12 վարորդ, և նրանք շարունակելու են գործադուլը մինչև իրենց պահանջը կատարվի:

Tert.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ասաց, որ այժմ արդեն աշխատանքներ են տարվում, խնդիրը շուտով կլուծվի:

Լիլի Խաչատրյան