Ինքնասպանության փորձ Երևանում՝ քաղաքացին սպառնում է ցած նետվել ամբարձիչ կռունկից. ահազանգ ԱԻՆ-ում

13:13 • 03.03.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 3-ին, ժամը 12:10-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Երևան քաղաքի Խանջյան փողոցում` ամբարձիչ կռունկի վրա, ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով կռունկից:

Այս մասին հայտնում է ԱԻՆ կայքը։

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: