Դամասկոսը Թուրքիայի գործողությունները Սիրիայում որակել է որպես ռազմական ագրեսիա
Ժնևյան բանակցություններում Սիրիայի կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար Ջաաֆարին սիրիական տարածքում թուրքական ուժերի գործողությունների շարունակությունը որակել է որպես ագրեսիայի դրսևորում և հայտարարել, որ սիրիական բանակը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները նրանց Սիրիայից վտարելու համար:
«Մենք հասկանում ենք թուրքական կողմի գործողությունների վտանգավորությունը: Կարծում ենք, որ հենց ամենասկզբից թուրքական ուժերի գործողությունները մեր երկրում ռազմական ագրեսաիայի դրսևորում են եղել», INTERFAX.RU –ի փոխանցմամբ` հայտարարել է Ջաաֆարին:
Ինչպես վերջինս ընդգծել է, իրենք կարող են կիրառել միջազգային իրավունքով երաշխավորված բոլոր անհրաժեշտ միջոցները թուրք ուժայիններին իրենց երկրի տարածքից վտարելու համար:










