Թուրքիայի արտգործնախարարը կոչ է արել Գերմանիային «սովորել ճիշտ պահել իրեն»

13:50 • 03.03.17

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է Գերմանիային երկակի չափանիշեր կիրառելու համար՝ Թուրքիայի արդարադատության նախարարի ելույթն իշխանությունների կողմից երկրի տարածքում չեղարկելու համար: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:


«Եթե Գերմանիան ցանկանում է պահպանել Թուրքիայի հետ հարաբերությունները, նա պետք է սովորի իրեն ճիշտ պահել»,- ասել է Չավուշօղլուն:


Գերմանական Գագենաու քաղաքի իշխանությունները չեղարկել են Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը, որը պետք է կայանար հինգշաբթի երեկոյան: Բոզդաղը դա անընդունելի է անվանել և հայտարարել է, որ չեղարկում է գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ հանդիպումը:


Ավելի վաղ մի քանի թուրք նախարար, այդ թվում արդարադատության և էկոնոմիկայի նախարարները, հայտարարել են Գերմանիա այցելելու մտադրության մասին՝ Թուրքիայի սահմանադրությունում փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեից առաջ:


Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները կրկին սրվել են երկուշաբթի Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին և պահպանել ԶԼՄ-ների ազատությունները: