ԱՄՆ ներքին գործերի նոր նախարարն առաջին աշխատանքային օրը ձի հեծնած է նախարարություն ժամանել

05:03 • 03.03.17

ԱՄՆ ներքին գործերի նախարար Ռայան Զինկեն, ում նշանակումը հաստատվել էր չորեքշաբթի օրը, հինգշաբթի առավոտյան ձիով էր եկել աշխատանքի՝ կովբոյի տեսքով: Համապատասխան լուսանկարը քաղաքական գործիչը տեղադրել է Twitter-ի իր պաշտոնական էջում:

«Մեծ պատիվ է ինձ համար կանգնել մեր խիզախ ոստիկանների կողքին: Այս մասնագետները իրենց կյանքը կտան մեզ համար», - գրել է լուսանկարի տակ Զինկեն:


The Hill ամերիկյան թերթը նշում է, որ նախարարի այդ ժեստը նրա ցանկությունն էր ցույց տալու իր պահպանողական դիրքորոշումները, որը նա մտադիր է ներկայացնել:


Զինկեն հայտնի է որսորդության, ձկնորսության և հոկեյի հանդեպ ունեցած իր սիրով:

Վերջին երկու տարիների ընթացքում Ռայան Զինկեն եղել է ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի միակ անդամը Մոնտանա նահանգից, որը նաև հայտնի է իր պահպանողականությամբ: Չորեքշաբթի ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել ԱՄՆ ներքին գործերի նախարարի պաշտոնում նրա նշանակվելուն: