«Արյան և մեղրի երկիր». Իսրայելի Վեցօրյա պատերազմը` ֆոտոշարքով (լուսանկարներ)

10:24 • 04.03.17

Մարտի 2-ին 92 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի հրեա լուսանկարիչ Դավիդ Ռուբինգերը, որն իր մասնագիտական գործունեության ընթացքում հասցրել է մի շարք պատմական իրադարձություններ լուսանկարել՝ այդ թվում Իսրայելի վեցօրյա պատերազմը: Հենց այս ֆոտոշարքն է հայտնիություն բերել Ռուբինգերին:

Վեցօրյա պատերազմը սկսվել է 1967 թվականի հունիսի 5-ին և տևել մինչև հունիսի 10-ը: Այն հայտնի է նաև որպես Հունիսյան պատերազմ կամ արաբ-իսրայելյան պատերազմ: Պատերազմն ընթացել է մի կողմից Իսրայելի, մյուս կողմից` Եգիպտոսի, Հորդանանի և Սիրիայի միջև:

1967 թվականին Եգիպտոսն իր զորքերը կենտրոնացրել է Սինայի թերակղզում, և Իսրայելն ավիահարվածներ է հասցրել եգիպտական զորքերին: Իսրայելի գրոհի հետևանքով եգիպտական զորքերը նահանջել են: Դրանից հետո հարձակման են անցել Սիրիան ու Հորդանանը, սակայն նրանց գործողությունները չեն պսակվել հաջողությամբ: Մի քանի օրում Իսրայելը գրավել է Սինայի թերակղզին, Գազայի հատվածը, Հորդանան գետի արևմտյան ափը, Արևելյան Երուսաղեմն ու Գոլանի բարձունքները:

Ստորև ներկայացնում ենք Դավիդ Ռուբինգերի` The Guardian-ում հրապարակված լուսանկարները, որոնք պատմում են Վեցօրյա պատերազմի մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Դայանը (աջից) և աշխատակազմի ղեկավար Իցխակ Ռաբինը վերադառնում են ռազմադաշտից պատերազմի ավարտի հաջորդ օրը: