Վարդան Արամյանը Մոսկվայում հանդիպել է ռուս գործընկերոջը

16:14 • 04.03.17

Մարտի 3-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ, տեղեկացնում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված ծրագրերը:

ՌԴ ֆինանսների նախարարությունը պատրաստակամություն է հայտնել օժանդակել պետական ֆինանսների  կառավարման տեղեկատվական երկկողմ համակարգի ներդրման նախաձեռնությանը,  ինչպես նաև համագործակցության շրջանակներում կարողությունների զարգացմանը:


Օրակարգի բոլոր հարցերի շուրջ կողմերը եկել են համաձայնության: