Հորդանանում այսօր առավոտյան ահաբեկչության համար դատապարտված 10 մարդ կախաղան է բարձրացվել

14:39 • 04.03.17

Հորդանանում՝ մայրաքաղաք Ամմանից քիչ հեռու գտնվող բանտում, այսօր առավոտյան ահաբեկչության համար դատապարտված 10 մարդ կախաղան է բարձրացվել։ Այդ մասին հայտարարել է Հորդանանի թագավորության կառավարության ներկայացուցիչ Մուհամեդ ալ Մոմանին, գրում է РИА Новости գործակալությունը: 

Տղամարդիկ դատապարտվել էին 2016թ.-ի ընթացքում Հորդանանի տարածքում իրականացրած մի շարք հանցագործությունների՝ այդ թվում հայտնի քրիստոնյա գրողի սպանության և ալ Բաքաայի փախստականների ճամբարում երկրի հատուկ ծառայությունների գրասենյակի դեմ կազմակերպած հարձակման համար:

Մոմանին հայտնել է, որ ևս 5 հոգի մահապատժի է ենթարկվել այլ խոշոր հանցանքների համար, ինչպես սեռական բռնությունն ու արյունապղծությունը: