Պերուում ճամպրուկի մեջ հայտնաբերել են սպանված 55-ամյա լրագրողի այրված մարմինը
Պերուի մայրաքաղաք Լիմայից ոչ հեռու գտնվել է պերուացի լրագրող Խոսե Յակտաոյի այրված ու մասնատված մարմինը՝ ճամպրուկի մեջ, այս մասին հայտնում Excelsior գործակալությունը:
55-ամյա լրագրողն անհետացել էր դեռևս անցյալ շաբաթ օրը, նրա առևանգման և սպանության դրդապատճառներն ու մանրամասներն առայժմ անհայտ են մնում:
Նշվում է, որ վերջին 12 տարիներին Յակտաոն աշխատել է որպես պրոդյուսեր անկախ հեռուստաընկերությունում: Նրա դաժան սպանությունը բողոքի ալիք է բարձրացրել Պերուի լրագրողական համայնքում:
Խոսե Յակտաոն 2017թ.-ին Պերուում առաջին սպանված լրագրողն է: 










