Սպիտակ տանը հաստատել են Անգելա Մերկելի` մարտի 14-ին կայանալիք այցը
Սպիտակ տանը հաստատել են, որ առաջիկայում սպասվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցն ԱՄՆ:
Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն, ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչն ուրբաթ հայտնել է, որ Մերկելին Սպիտակ տանը կընդունեն մարտի 14-ին: Դա կլինի գերմանական խորհրդարանի ղեկավարի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին անձնական հանդիպումը:
Մարտի 3-ին ավելի վաղ Անգելա Մերկելի` ԱՄՆ կատարելքի առաջիկա այցի մասին հաղորդել էր Sueddeutsche Zeitung գերմանական պարբերականը:
Գերմանական աղբյուրի տվյալներով` Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերգը հայտնել էր, որ կանցլերն, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ նախագահի հետ կհանդիպի ընթացիկ ամսվա կեսերին:










