Օբաման հերքել է գաղտնալսման մասին Թրամփի մեղադրանքները

23:56 • 04.03.17

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա վարչակազմի ներկայացուցիչները չեն գաղտնալսել երկրի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփին: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է Օբամայի ներկայացուցիչ Քևին Լյուիսը:

«Ոչ նախագահ Օբաման, ոչ էլ Սպիտակ տան պաշտոնյաներից որևէ մեկը երբևէ հրահանգ չեն արձակել ԱՄՆ քաղաքացիներից և ոչ մեկի նկատմամբ գաղտնալսում իրականցվելու մասին: Ցանկացած ենթադրություն հակառակի մասին պարզապես կեղծիք է», - ընդգծել է Լյուիսը:

Նա նաև նշել է, որ նախկին նախագահական վարչակազմը երբեք չի միջամտել ԱՄՆ-ի արդարադատության նախարարության իրականացրած անկախ հետաքննություններին:

Այսպիսով, Օբամայի ներկայացուցիչը հերքել է Թրամփի հնչեցրած մեղադրանքը, որի մասին ԱՄՆ նախագահը հայտարարել էր այսօր ավելի վաղ: Վերջինս թվիթերյան իր էջում Օբամային «վատ տղա» էր անվանել` մեղադրելով իրեն գաղտնալսելու մեջ: