Կողոպուտ Ռուսաստանում. ձերբակալվել է ՀՀ քաղաքացի

11:18 • 04.03.17

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Մարգահովիտ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Սմբատ Բ.-ն։

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, վերջինս 2016 թ. նոյեմբերի 11-ից ՌԴ ՆԳՆ տրանսպորտի վարչության Ուֆիմսկի գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /կողոպուտ/ 1-ին մասի մեղադրանքով: