Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Աստանայում սիրիական հարցով բանակցությունների հաջորդ փուլի կազմակերպումը

21:47 • 04.03.17

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Ղազախստանի նախագահի կայքը:

Պուտինն իր գործընկերոջը հայտնել է «սիրիական ընդդիմության ռազմական ստորաբաժանումների` Աստանայում սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված հերթական բանակցություններն» անցկացնելու մտադրության մասին:

ՌԴ ղեկավարի խոսքով` հանդիպումը նախատեսվում է անցկացնել մարտի կեսերին: Միևնույն ժամանակ Նազարբաևը հայտնել է այդ բանակցությունները կազմակերպելու պատրաստակամության մասին:

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները քննարկել են նաև երկկողմ համագործակցության արդիական թեմաներ: