Էրդողանը «գերմանական լրտես» է անվանել Թուրքիայում ձերբակալված Die Welt-ի լրագրողին

01:13 • 04.03.17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Die Welt թերթի լրագրող Դենիզ Յուչելը, ում վերջերս կալանավորեցին Ստամբուլում, «գերմանական լրտես» է: Ուրբաթ օրը այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը:


Էրդողանը քննադատել է նաև Գերմանիայի իշխանություններին, ովքեր, ըստ իրեն, պետք է «ներկայանան դատարան ահաբեկիչներին օգնելու և նրանց ապաստան տալու համար», - ասել է Էրդողանն իր ելույթում՝ դատապարտելով Գերմանիայի իշխանությունների վերջին որոշումը: 


Բանն այն է, որ նախօրեին գերմանական Գագենաուի իշխանությունները չեղարկել են միջոցառումը, որտեղ նախատեսվում էր Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը։ Ի պատասխան, Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը կանչել է Գերմանիայի դեսպանին Անկարայում:


Փետրվարի 17-ին 43-ամյա Յուչելը ձերբակալվել էր թուրք ոստիկանության կողմից՝ ահաբեկչական կազմակերպության կազմում ներգրավված լինելու, իսկ ինչպես նաեւ ահաբեկչության քարոզչության կասկածանքով: Ներկայումս լրագրողը գտնվում է բանտում: