ԱՄՆ-ն զինվորականներ կուղարկի Մերձավոր Արևելք և Աֆրիկա` ահաբեկչության դեմ պայքարելու համար. ABC News
ԱՄՆ ռազմական գերատեսչությունը որոշում է ընդունել, համաձայն որի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածքներում նոր ռազմական հատուկ ուժեր կտեղակայվեն` ահաբեկչության դեմ պայքարի համար: Այս մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն կուժեղացնի ռազմածովային ուժերը` սեփական ափերից հեռու գործողություններ իրականացնելու՝ այդ թվում ահաբեկչության դեմ պայքարելու համար:
Հակաահաբեկչական գործողությունների գծով ամերիկացի մասնագետների խոսքով` նոր վարչակազմի գալուց հետո իշխանությունները փոխել են իրենց կարծիքը` հօգուտ ԱՄՆ տարածքից դուրս հատուկ գործողությունների անցկացման, և որոշել դրանց քանակն ավելացնել Եմենում, Սիրիայում և Իրաքում:
Նշվում է, որ իսլամիստական խմբավորումների դեմ պայքարին կմիանան «Դելտա» էլիտար ջոկատի զինվորականներն ու ԱՄՆ Ռազմածովային ուժերի SEAL հատուկ նշանակության ուժերը:
Այս որոշման մասին պաշտոնապես դեռ չի հայտարարվել։










