Բերման է ենթարկվել թիվ 47 երթուղային ավտոբուսում ուղևորի դրամապանակը գողացած քաղաքացին

11:09 • 04.03.17

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Քանաքեռ 1-ին փողոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին:

Պարզվել է, որ նա թիվ 47 երթուղային ավտոբուսի սրահում 1978 թ. ծնված Ալինա Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 10.500 դրամ, 50 դոլար, զեղչի քարտեր, այցեքարտեր և նկարներ:

Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: