«Դինամո» մարզադահլիճից մեկնարկեց Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը (լուսանկարներ)
Երևանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը:
Քարոզարշավին մասնակցում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀԿ ողջ կազմը։
ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը հանդիպմանը մասնակցում է դստեր հետ։ Լրատվամիջոցները մուտքի հնարավորություն չունեն, քանի որ միջոցառումը լուսաբանման համար բաց չէ։































