«Ես անընդհատ կամ, պաշտպանում եմ Արայիկ Գրիգորյանի թեկնածությունը». Կարո Կարապետյան (տեսանյութ)
Պաշտպանում եմ Հանրապետական կուսակցությանը, երկրի նախագահին և Արայիկ Գրիգորյանին։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը։
Անդրադառնալով դիտարկմանը՝ Ալիկ Սարգսյանի հետ կապված խնդիրներ չունի՞, Կարո Կարապետյանն ասաց.
«Իրան էլ եմ պաշտպանում»։
Պատասխանելով հարցին, թե ոչ մի կուսակցության համամասնական ցուցակում այս անգամ չկա, պատճառը ո՞րն է, Կարո Կարապետյանն ասաց.
«Ես անընդհատ կամ, ցուցակում չեմ ուզեցել, չեմ եղել, քաղաքականությունից դուրս ենք եկել»,-շեշտեց նա։
Կարո Կարապետյանը նաև վստահեցրեց, որ բիզնես խնդիրներ չունի։
Նա չցանկացավ անդրադառնալ Արարատի մարզում տեղի ունեցած վերջին միջադեպերին։
Մանրամասները՝տեսանյութում։










