Իմ եղբորորդին կապ չունի. Սուրիկ Խաչատրյանը՝ Գորիսի միջադեպի մասին (տեսանյութ)
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պնդում է, որ Գորիսում տեղի ունեցած միջադեպի հետ իր եղբորորդին կապ չունի։
Հիշեցնենք, որ մամուլում գրվել էր, որ Գորիսի ոստիկանապետն իր աշխատասենյակում ծեծի է ենթարկել Էդմոն Խաչատրյանին, ով Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին է։
«Նա պատահական մեկն ա, նա ո՛չ մեր եղբոր հետ կապ ունի, ո՛չ մեր ազգի հետ կապ ունի»,-շեշտեց Սուրիկ Խաչատրյանը։
Անդրադառնալով ՀՀԿ-ականների միջև վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերին և հարցին՝ արդյոք Սյունիքի մարզում և՞ս այդպիսիք կլինեն, Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ չի կարծում, թե Սյունիքի մարզում լարվածություն կլինի։
Սուրիկ Խաչատրյանի դիտարկմամբ՝ Հանրապետականների դերը մեծ է վերջին 20 տարում, Հանրապետականը չի թուլանա։
Մանրամասները՝ տեսանյութում։










