Լուսավոր այս օրը թող խորհրդանշի այն ազատ բանավեճը, որ պետք է ուղեկցի ընտրարշավն այսօրվանից սկսած. Վիգեն Սարգսյան (տեսանյութ)

12:21 • 05.03.17

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Եռաբլուր պանթեոն այցելեց և հարգանքի տուրք մատուցեց նաև  Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Նա կարճ զրուցեց լրագրողների հետ՝ անդրադառնալով ԱԺ ընտրությունների քարոզարշավի մեկնարկին։

«Ուզում եմ մի բան մաղթել մեզ, որ լուսավոր այս գարնանային օրը իրենով խորհրդանշի այն մտքերի փոխանակումը, ազատ բանավեճը, որը պետք է ուղեկցի ընտրարշավը այսօրվանից սկսած, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իր գիտակից և կողմնորոշված ընտրությունը կատարել առաջիկա  ԱԺ ընտրություններին»,- շեշտեց նա։


Մանրամասները՝ տեսանյութում: