ՀՀԿ-ականները զենք չունեն, մի երկուսի պատճառով մնացածներին մի վարկաբեկեք. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)

12:45 • 05.03.17

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Եռաբլուր պանթեոն էին այցել նաև ԵԿՄ  անդամները։ ԵԿՄ նախագահ, ՀՀԿ ցուցակի 17-րդ հորիզոնականը զբաղեցնող գեներալ Մանվել Գրիգորյանը լրագրողների հետ զրուցում անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, որ ապրիլյան ռազմական գործողություններին զինտեխնիկան չի աշխատել վառելիքի պատճառով:

«Ես անձամբ ամսի 2-ին ընդեղ եմ եղել, նման տեխնիկա չեմ տեսել»,-ասաց նա։

Անդրդառանալավ հարցին՝ ինչո՞ւ է  Կարեն Կարապետյանն այդպիսի հայտարարություն արել, Մանվել  Գրիգորյանն ասաց.

 «Վարչապետ է, կարող է հայտարարի էլ, կարող է չհայտարարի էլ: Մի հատ սենց խոսք ասեմ, ոչ մեկին չկապեք ՝ արջը մեծ գազան է,  ինչ կուզի՝ կանի»,- նշեց Գրիգորյանը: Նա  ասաց, որ ապայման պետք է ստուգել  ասավածը իրականությանը համապատասխանում է, թե ոչ։

 «Բա կստուգեն, տենց բան չկա՝ ասվի, հետո չստուգվի: Բանակին թող ավելի զգուշ ըլնեն, նայեն, ստուգեն: Ես անձամբ փոխնախարար եմ եղել, ակումլյատորն  էլ չի աշխատել, վառելիքն էլ, ձմեռը վախտ ա եղել, սառել ա, անորակ բաներ ստացվել ա, բայց վռազ ուղղել են»,-շեշտեց Մանվել Գրիգորյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպես է ԵԿՄ նախագահը վերաբերում Արարատի մարզում   ՀՀԿ թեկնածուների միջև եղած բախումներին, ուժի կիրառմանը։ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Լավ բան չէ, բայց ՀՀԿ-ականները  հնարավորություն ունեն, չեմ կարծում, որ  այդպիսի բաների դիմեն»։

 Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե հանրապետականները զենք ավելի շատ ունեն, գեներալն արձագանքեց. «Զենքը հայ ազգն ունի, զենք ՀՀԿ-ականները չունեն: Մի երկուսի պատճառով մնացածներին մի վարկաբեկեք: ՀՀԿ-ն դա Աշոտ Նավասարդյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի ստեղծած կուսակցությունն է, իսկ մեկ- երկու անշնորհք բան անողներով մի վարկաբեկեք ՀՀԿ-ն»:

Մանրամասները՝ տեսանյութում։