Սիրիացի երաժիշտները Պալմիրայում կատարել են «Մենք վերադառնում ենք» հայտնի երգը

23:30 • 05.03.17

Երիտասարդ սիրիացի երաժիշտները «Մենք վերադառնում ենք» հայտնի արաբական երգը կատարել են օրեր առաջ իսլամիստ գրոհայիններից ազատագրված Պալմիրայի հայտնի Հռոմեական ամֆիթատրոնի տարածքում, որը ևս տուժել է ԻՊ-ի գործողություններից:

«Ավերածությունները չեն կխանգարի մեզ այստեղ վերադառնալ և երգել ու նվագել այս բեմում` անկախ նրանից, թե ինչ է պատահել: Ես ցանկանում եմ երգել և նվագել բոլոր այն վայրերում, որոնք ԻՊ-ի պայթյունների ականատեսն են եղել», - Agence France Presse-ին հայտնել է 15-ամյա երաժիշտ Անխել Դայուբը (Angel Dayoub) երգի կատարումից հետո:

«Մենք կատարում ենք «Մենք վերադառնում ենք» երգը, քանի որ վերադառնում ենք առավել հզորացած` վերակառուցելու Սիրիան», - հավելել է երաժիշտը: 

Հիշեցնենք, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս հանդիսացող Պալմիրան սիրիական բանակը` ռուսական օդուժի աջակցությամբ, ամբողջությամբ ազատագրել է մարտի 2-ին: