Հայտնաբերվել է Թուրքիայում կործանված սիրիական ինքնաթիռի օդաչուն
Թուրք փրկարարները հայտնաբերել են երկրի հարավում՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու կործանված սիրիական կործանիչի վիրավոր օդաչուին:
Ինչպես հաղորդում է ria.ru-ն, օդաչուն, որը հայտնաբերվել է կործանման վայրից 500 մ հեռավորության վրա՝ հյուծված վիճակում, միայնակ է կառավարել Սիրիայի ռազմական օդուժին պատկանող ինքնաթիռը:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օդաչուն հոսպիտալացված է:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ «Ախրար աշ Շամ» ծայրահեղական խմբավորման անդամները հայտարարել են, որ Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում հարվածել են ՄիԳ-21 ինքնաթիռին: Դրանից հետո օդաչուն կատապուլտի միջոցով վայրէջք է կատարել Թուրքիայի տարածքում:
Տեղեկությունը հաստատել է Թուրքաիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:










