Ստեղծված ճգնաժամային վիճակից ելք կա, այն առաջարկում է «Ելք» դաշինքը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

15:14 • 06.03.17

 

«Ելք» դաշինքի պատգամավորները նախընտրական քարոզարշավն այսօր սկսեցին Ավան վարչական շրջանից` հայտարարելով, թե քաղաքական լավ լուր ունեն՝ «ելք կա»:

Թիվ 1 ընտրատարածքի պատգամավորության թեկնածուները՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երթով շրջեցին Ավանի փողոցներով ու բակերով, զրուցեցին քաղաքացիների հետ, նախընտրական թռուցիկներ բաժանեցին:

«Ստեղծված ճգնաժամային վիճակից ելք կա, և այդ ելքը ձեզ առաջարկում է Ելք նախընտրական  դաշինքը»,-ասաց նա:

Փաշինյանը բարձրախոսով ելքին ընտրելու կոչ էր անում ՀՀԿ նախընտրական շտաբի առջև՝ շեշտելով, որ կարող են ՀՀԿ-ի քարոզ իրականացնել, բայց ընտրել են «Ելք»-ին, քանի որ այն ճանապարհը, որով ՀՀԿ-ն հիմա գնում է՝ փակուղի է տանում: