96 մլն դրամի նվեր՝ 10 հերոս մայրերին Կարեն Վարդանյանից (տեսանյութ)
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում պատերազմական լարվածության ու նաեվ սոցիալական խնդիրների հետեվանքով թեպետ բնակիչների թիվը նվազել է, սակայն մնացողները քիչ չեն ու կարեվորը`ամուր են կանգնած հայրենի հողին:
Սահմանը պահող ընտանիքները տարածքից չեն հեռացրել երեխաներին, ավելին ծնվում են նոր զինվորներ ու մայրեր: 6 եվ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները Տավուշի սահմանամերձ համայնքներում 10-ն են: Ապրում են հակառակորդի գնդակոծությունների հետեվանքով խարխլված տներում` ծայրահեղ աղքատության մեջ:
«Գրանդ հոլդինգի» սեփականատեր Կարեն Վարդանյանը Կանանց միջազգային տոնին ընդառաջ որոշեց ձեռք մեկնել հերոս մայրերին եվ իրականացնել նրանց ամենամեծ երազանքը`տուն որտեղ կլինեն մարդկային պայմաններ: 8 ընտանիք տուն է նվեր ստացել, երկուսն էլ իրենց ցանկությամբ` գյուղտեխնիկա: Բացի այդ, բոլորն ապահովվել են անհրաժեշտ կահ-կարասիով եվ կենցաղային տեխնիկայով:
Տրամադրվել է նաեվ 14 մանր եվ 36 խոշոր եղջերավոր անասուն: Այս բարեգործության համար ընդհանուր առմամբ հատկացվել է 96 մլն դրամ:










