Բելառուսում գործազուրկ քաղաքացիների համար հարկի սահմանման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում

10:54 • 06.03.17

Բելառուսում «ձրիակերության մասին» օրենքի դեմ հերթական բողոքի ակցիան է անցկացվել: Դիտորդների գնահատականով՝ այն է՛լ ավելի մեծ է եղել, քան նախորդները, գրում է «Независимая Газета»-ն:


Նման երթ է անցկացվել Բրեստում: Նման ակցիաներ արդեն անց են կացվել Մինսկում, Վիտեբսկում, Գոմելում, Մոգիլյովում, Գրոդնոյում և այլ քաղաքներում: Գնահատականների համաձայն՝ երթին մասնակցել է մոտ հազար մարդ, այն եղել է ամենազանգվածայինը: Բելառուսները հասկացել են, որ նրանց ծեծի չեն ենթարկելու և բանտեր չեն գցելու, և այլևս չեն վախենում պաշտպանել իրենց իրավունքները, գրում է կայքը:


Գործազուրկ քաղաքացիների համար հարկի սահմանման հետ կապված բողոքի ակցիաները Բելառուսում շարունակվում են արդեն երրորդ շաբաթը: Դրանց յուրահատկությունն այն է, որ դրանք անցկացվում են հիմնականում ոչ թե մայրաքաղաքում, այլ շրջաններում, իսկ դրանց մասնակիցները ոչ միայն քաղաքականապես ակտիվ քաղաքացիներն են, այլև սովորական բնակիչները, որոնք նախկինում երբեք չեն մասնակցել բողոքի ցույցերի:


Նրանք բացատրում են, որ փողոց նրանց ստիպում է դուրս գալ իշխանությունների պահանջի անհեթեթությունը՝ վճարել հարկ աշխատանքի բացակայության համար: Մայրաքաղաքի բնակիչների պակաս ակտիվությունը բացատրվում է նրանով, որ այնտեղ աշխատանք դեռ կարելի է գտնել: Մինչդեռ շրջանների քաղաքների համար գործազրկության խնդիրը շատ ավելի ակտուալ է: