Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները 13 հնարավոր ահաբեկչություն են կանխել չորս տարվա ընթացքում

13:22 • 06.03.17

Մեծ Բրիտանիայի բնակիչները մեծ ներդրում են ունեցել երկրի տարածքում ահաբեկչության դեմ պայքարում, գրում է Daily Express-ը:


Ինչպես նշում է պարբերականը, Մեծ Բրիտանիայի անվտանգության ծառայությունները երկրի տարածքում 13 հնարավոր ահաբեկչություն են կանխել մոտ չորս տարվա ընթացքում:


Մայրաքաղաքի ոստիկանական ծառայության կոմիսարի օգնական Մարք Ռոուլիի խոսքով՝ բնակիչներն օգնել են կանխել այդ հարձակումներից մի քանիսը: Նա այդ ներդրումը «բացառիկ» է անվանել:


Պարբերականի տվյալներով՝ մարտ ամսվա դրությամբ մեկ տարվա ընթացքում ահաբեկչության դեմ պայքարի «թեժ գիծը» կրկնակի ավելի շատ զանգեր է ընդունել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածի ընթացքում: Ընդհանուր առմամբ, ծառայության հետ կապվել է մոտ 22 հազար մարդ: