Մեծ Բրիտանիայում անհայտ անձինք այրել են Ֆլոյդ Մեյվեզերի մեքենան (լուսանկար)
Ամերիկացի հանրահայտ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի՝ Մեծ Բրիտանիա այցն ավարտվել է նրա մեքենայի հրդեհմամբ:
Բռնցքամարտիկը կարիերայի ավարտից հետո հաճախ է ճանապարհորդում և շրջագայություններ կազմակերպում իր երկրպագուների հետ շփվելու համար, գրում է korrespondent.net-ը: Բիրմինգհեմ կատարած այցի ժամանակ նույնպես Մեյվեզերը որոշել է հանդիպել երկրպագուների հետ:
Սակայն անհայտ անձինք այրել են նրա ավտոմեքենան: Բարեբախտաբար բռնցքամարտիկը մեքենայի մեջ չի եղել:
Ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ և վերականգնման ենթակա չէ:










