ՀԴԲ ղեկավարը խնդրել է Արդարադատության նախարարությանը հրապարակավ հերքել Թրամփի՝ իրեն գաղտնալսելու մասին մեղադրանքները

09:57 • 06.03.17

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Ջեյմս Կոմին արձագանքել է նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն առ այն, որ նախկին նախագահ Բարաք Օբաման պաշտոնավարման վերջին օրերին հրահանգել էր գաղտնալսել իր հեռախոսազրույցները:


Ինչպես հայտնում է The New York Times-ը, Կոմին դիմել է ԱՄՆ արդարադատության նախարարությանը՝ խնդրելով հրապարակավ հերքել Թրամփի մեղադրանքները, քանի որ դրանք կեղծ են ու հերքման կարիք ունեն:


Կոմիի խոսքով՝ հեռախոսազանգերի գաղտնալսման վերաբերյալ Թրամփի մեղադրանքներն անհիմն ենթադրություններ են առաջ քաշում առ այն, որ ՀԴԲ-ն խախտել է օրենքը: Մինչդեռ Կոմին պնդում է, որ դա սուտ է:


Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Օբամայի խոսնակը հերքել էր Թրամփի մեղադրանքները: