ՌԴ պետդումայում առաջարկել են ֆուտբոլային երկրպագուների միջև ծեծկռտուքները սպորտաձև դարձնել

09:48 • 06.03.17

ՌԴ պետդումայի նախագահի տեղակալ Իգոր Լեբեդևն առաջարկել է տարբեր երկրներից ֆուտբոլային երկրպագուների միջև ծեծկռտուքները նոր սպորտաձև դարձնել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Երկրպագուների կռիվները կարելի է սպորտի վերածել: Սահմանել օրենքներ, իրականացնել թիմերի մրցումներ»,- ասել է խորհրդարանականը:


Պատգամավորը կարծում է, որ երկրպագուների միջև կռիվները պակաս հետաքրքիր չէին լինի, քան հենց ֆուտբոլային խաղերը:


«Մեր երկրպագուները մարտիկներ են, այլ ոչ խուլիգաններ»,- նշել է Լեբեդևը՝ վստահություն հայտնելով, որ Ռուսաստանը «պիոներ» կլիներ նոր մարզատեսակում: