Իբիցայում անտառային հրդեհ է մոլեգնում (լուսանկարներ, տեսանյութ)

21:24 • 06.03.17

Իսպանական Իբիցա քաղաքի կենտրոնում գտնվող հսկվող զբոսայգում անտառային հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով արգելափակվել են ճանապարհներ և մի քանի տան բնակիչներ տարհանվել են:

The Local-ի հաղորդմամբ` վեց մետր բարձրությամբ հրդեհը մարել չի հաջողվում ուժեղ քամու պատճառով: Հրդեհի բռնկման պատճառները դեռևս անհայտ են:

Նշվում է, որ հրդեհի հետևանքով վառվել է առնվազն 5 ավտոմեքենա, իսկ զբոսայգու մոտակայքում գտնվող երկու տան բնակիչներ տարհանվել են:


Հայտնի է, որ Իբիցա քաղաքի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհն արգելափակվել է: