Ավտոմեքենայում մահացած հայտնաբերված Զովունու բնակիչը, ըստ նախնական վարկածի, էլեկտրահարվել է
Հալաբյան փողոցում ավտոմեքենայում մահացած հայտնաբերված Զովունի գյուղի բնակիչ, 30-ամյա Օ. Ա.-ի մահը, ըստ նախնական վարկածի, վրա է հասել էլեկտրահարման պատճառով:
Այս մասին Tert.am –ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատաբժիշկը հայտնել էր, որ գլխի հետևի մասում կա հարվածի հետք։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:










