ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների սեղանի շուրջ և քաղաքական ճանապարհով. Ռոհանի

10:38 • 06.03.17

Տարածաշրջանում հակամարտությունները պետք է կարգավորվեն բանակցությունների սեղանի շուրջ և քաղաքական ճանապարհով: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում, գրում է «Независимая Газета»-ն:


«Մենք նաև քննարկել ենք տարածաշրջանային խնդիրները: Հուսով եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կգտնի իր լուծումը: Տարածաշրջանում հակամարտությունները պետք է կարգավորվեն բանակցությունների սեղանի շուրջ և քաղաքական ճանապարհով»,- նշել է Իրանի նախագահը:


Բաքուն և Թեհրանը հաստատել են իրանա-ադրբեջանական կապերի ռազմավարական համագործակցության մակարդակը: Նշվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև արդեն ստորագրված փաստաթղթերի իրականացման ընթացքը, իսկ բարձր մակարդակով բանակցություններից հետո ստորագրել են երկու համաձայնագիր՝ փողերի լվացման դեմ պայքարի և երկաթուղային համագործակցության ընդլայնման մասին: