New Yorker շաբաթաթերթի շապիկին հայտնվել են Պուտինն ու թիթեռի պես ճախրող Թրամփը

12:10 • 06.03.17

Ամերիկյան New Yorker շաբաթաթերթի հերթական համարը լույս է տեսել ուշագրավ շապիկով, որի վրա պատկերված են Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը:


Հետաքրքրական է, որ շապիկին, որի վրա Պուտինը խոշորացույցով նայում է թիթեռի պես ճախրող Թրամփին, ռուսերեն տառերով գրված է «Нью-Йоркер»:


Հայտնի է, որ շաբաթաթերթում հրապարակվել է Մոսկվայի և Վաշինգտտոնի հարաբերություններին վերաբերող ծավալուն հոդված: