Հնդիկ օդաչուներն ընդհատել են թռիչքը՝ զուգարանից եկող գարշահոտի պատճառով

12:18 • 06.03.17

Հնդկական SpiceJet ավիաընկերության օդանավերից մեկի անձնակազմը ստիպված է եղել ընդհատել SG 192 չվերթը՝ զուգարանից եկող գարշահոտի պատճառով, հայտնում է hindustantimes.com-ը՝ մանրամասնելով, որ ինքնաթիռում եղել է 184 ուղևոր:


Բանգալոր-Դելի չվերթն իրականացնող Boeing 737 օդանավը ստիպված է եղել չնախատեսված վայրէջք կատարել Հայդարաբադի օդանավակայանում:


Տեղեկությունը հաստատել է ավիաընկերության խոսնակը՝ չմանրամասնելով, թե ինչով էր պայմանավորված գարշահոտը:


Հայտնի է, որ Հայդարաբադի օդանավակայանում ինքնաթիռի զուգարանը մաքրվել է ու օդափոխվել, ինչից 1 ժամ անց չվերթը շարունակվել է: