Պուտինը ցլամարտի մասին ֆիննական մուլտֆիլմի հերոս կդառնա

14:03 • 06.03.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կհայտնվի ցլամարտի մասին ֆիննական անիմացիոն ֆիլմում: Սյուժեի համաձայն՝ կերպարը երազում է ցլամարտիկ դառնալ, հայտնում է lenta.ru-ն:


Ռեժիսոր Կատարիինա Լիլկվիստի խոսքով՝ նախագծի գաղափարն առաջացել է Կատալոնիայում ցլամարտի արգելքի պատճառով:


«Դա շատ հետաքրքիր և հումորային նախագիծ է: Այն շատ է տարբերվում իմ նախորդ նախագծերից»,- ասել է նա:


Լիլկվիստի հետ համահեղինակ է դարձել Յուխո Յունտունենը: Նրանք պատրաստվում են նաև կոմիքսների գիրք հրատարակել՝ նվիրված այդ թեմային: Մուլտֆիլմը ֆինանսավորում է Ֆինլանդիայի մշակութային հիմնադրամը:


Կատալոնիայի կառավարությունը ցլամարտն արգելելու որոշումն ընդունել է 2010 թվականին։ 2016-ի հոկտեմբերին Իսպանիայի սահմանադրական դատարանի որոշմամբ այն չեղարկվել է։