Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը
Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը կանցկացնեն բանակցություններ երկուշաբթի օրը, որի ընթացքում կքննարկեն հիմնական տարածաշրջանային և միջազգային խնդիրները, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Էլմար Մամեդյարովը գտնվում է Մոսկվայում պաշտոնական այցով՝ Սերգեյ Լավրովի հրավերով, հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:
Այցը տեղի է ունենում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի կապակցությամբ, որը կնշվի ապրիլի 4-ին:
«Ռուսաստանն ավելի քան երկու տասնամյակ առանցքային միջնորդ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, քանի որ նաև ԵԱՀԿ Մինսկի համանախագահ է հանդիանում», - նշել են Ռուսաստանի արտգործնախարարությունում, - «Հաշվի առնելով մեր ժողովուրդների աշխարհագրական մերձությունն ու ընդհանուր պատմությունը՝ մեզ համար կարևորագույն խնդիր է լուծել այս հակամարտությունը»:
«Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է աջակցել կողմերին լուծելու ղարաբաղյան հակամարտությունը», - ընդգծել են ՌԴ ԱԳ նախարարությունում:
Ինչպես նշել են նախարարությունում, Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը կառուցված է հավասարության, փոխադարձ հարգանքի, բարիդրացիության հիման վրա»: Ներկայումս երկու երկրները ստորագրել են ավելի քան 80 միջպետական և միջկառավարական համաձայնագրեր:










