Գերմանիայում տղամարդուն ձերբակալել են Հիտլերի պատկերով տոստեր պատրաստելու համար
Գերմանիայում իրավապահները ձերբակալել են 37-ամյա Սվեն Փոլին, որը նացիստական գաղափարախոսության հետևորդ է ու Ադոլֆ Հիտլերի հանդեպ ունեցած սերն արտահայտել է՝ հացի չորացած կտորների վրա պատկերելով ֆյուրերի դեմքը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, տղամարդը Հիտլերի պատկերով տոստերի լուսանկարը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում՝ գրավելով օրենքի պահապանների ուշադրությունը:
Լուսանկարի հրապարակումից հետո ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել Փոլի տանն ու այնտեղ մեծ քանակությամբ թմրանյութ հայտնաբերել:
Հայտնի է, որ Փոլն այս շաբաթ կկանգնի դատարանի առջև: Աղբյուրը մանրամասնում է, որ Գերմանիայում օրենքով արգելվում է հրապարակայնորեն գովաբանել Հիտլերին ու նացիստական ռեժիմը:










