Թայլանդում կրիայի ստամոքսից 5 կգ մետաղադրամ են հանել (լուսանկարներ)
Բանգկոկում Չուլալոնգկորնի համալսարանի անասնաբուժության ամբիոնի աշխատակիցները կրիայի ստամոսքից հանել են 5 կիլոգրամ քաշով մետաղադրամ: Այս մասին հայտնում է Bangkok Post-ը:
Sunday World-ի տվյալների համաձայն` 25-ամյա ծովային կրիայի ստամոքսից դուրս է հանվել 915 մետաղադրամ, ինչի համար պահանջվել է մոտ 4 ժամ:
«Դժվար է պատկերացնել` ինչպես է նա այդքան մետաղադրամ կուլ տվել: Սա առաջին նման դեպքն է իմ պրակտիկայում», - ասել է անասնաբույժներից մեկը:
Աղբյուրի հաղորդմամբ` կենդանին մեկ շաբաթ կմնա անասնաբույժների հսկողության տակ, ինչից հետո նա կվերադարձվի կենդանաբանական այգի:
Նշվում է, որ շատ զբոսաշրջիկներ, հետևելով ավանդույթին, Թայլանդ վերադառնալու համար մետաղադրամները նետում են կրիաների ջրամբարներ: Տեղացի բնակիչները մետաղադրամները նետում են կրիաների մոտ` հավատալով, որ այսպիսով ապահովում են իրենց երկարակեցությունը:















