Սիրիացի զինվորականներն ԻՊ-ից 18 գյուղ են նվաճել Հալեպում
Սիրիական կառավարական ուժերը վերահսկողություն են սահմանել Հալեպ նահանգի ավելի քան տասնյակ գյուղերում:
Ինչպես հաղորդում է Press TV-ն` վկայակոչելով սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը, սիրիացի զինվորականները և դաշնակից ուժերը երկուշաբթի ետ են նվաճել 18 գյուղ` ոչնչացնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մեծ թվով գրոհայինների:
Զինվորականները ոչնչացրել են նաև պայթուցիկներով լի մեքենան և գնդացիրներով համալրված 9 պիկապ:
Սիրիայի կառավարական զորքերը ՒՊ-ի դիրքերի ուղղությամբ գրոհներ են իրականացրել նաև Հոմս կենտրոնական նահանգում:










