Եվրոպական դատարանը վճռել է, որ ԵՄ երկրները պարտավոր չեն փախստականներին վիզաներ տրամադրել

14:43 • 07.03.17

Եվրամիության անդամ պետությունները պարտավոր չեն ապաստանի թեկնածուներին օրինական մուտքի վիզաներ տրամադրել: Այդ որոշումը երեքշաբթի կայացրել է Լյուքսեմբուրգում Եվրոպական դատարանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Դատարանի որոշման համաձայն՝ ԵՄ օրենսդրությունում պարտավորություն չկա վիզաներ տրամադրել փախստականներին:


Ավելի վաղ դատարան է դիմել սիրիացի մի զույգ, որը փորձել է Լիբանանով մուտք գործել ԵՄ՝ երեք երեխաների հետ միասին: Բեյրութում Բելգիայի հյուպատոսություն ներկայացված դիմումը մերժվել է այն բանի հիման վրա, որ ընտանիքը պատրաստվում էր թագավորության տարածքում գտնվել ավելի քան 90 օր՝ ապաստանի համար դիմում ներկայացնելու մտադրության առնչությամբ: Հյուպատոսության պատասխանում հաղորդվում էր, որ ԵՄ պետությունները պարտավորություն չեն ստանձնել առանց բացառության բոլոր անձանց, ովքեր գտնվում են «աղետալի իրավիճակում», մուտքի իրավունք տրամադրել: