Գեղարքունիքի մարզում բեռնատարը շրջվել է. կան վիրավորներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր, ժամը 14.13-ին ահազանգ է ստացվել, որ Նորատուս-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Անհրաժեշտ է եղել օգնություն, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Shamshyan.com կայքը հայտնում է, որ ժամը 13։40-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մելիք Մելքոնյանը իր վարած ГАЗ 53 մակնիշի 34 ՏՏ 842 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում կողաշրջվել է։
Վթարի հետևանքով վարորդ Մ. Մելքոնյանը ու նրա ուղևոր՝ համաքաղաքացի, 57-ամյա Սաշիկ Վերանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։










