Հնդկաստանում 3 հոգու են ձերբակալել 10 տարեկան աղջկան զոհաբերելու համար
Հնդկաստանում 3 հոգու են ձերբակալել 10 տարեկան աղջկան զոհաբերելու համար, հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ Lenta.ru-ի փոխանցմամբ։
Տեղի ունեցածի պատճառը գյուղի բնակիչներից մեկի հիվանդությունն է եղել։ Նրա հարազատները դիմել են տեղի կախարդին, ով ասել է, որ հիվանդի վրա անեծք կա, և այն կարելի է հաղթահարել միայն մարդ զոհաբերելու միջոցով։
Դրա համար նրանք առևանգել են իրենց համագյուղացի աղջկան, որի մարմինը շուտով գտել են գյուղի թաքնված տեղերից մեկում։ Կախարդը մարմինը մեծ պարկի մեջ էր դրել, որտեղ լցրել էր նաև ծիսակատարության հատուկ առարկաներ։ Բարկացած գյուղացիները պաշարել են կախարդի տունը ու քարեր նետել։
Բարեբախտաբար ժամանակին հասած իրավապահները կալանավորել են 3 հանցագործներին ու հետաքննություն սկսել։










