Իրաքում և Սիրիայում սպանվել է Իրանից ուղարկված 2.100 մարտիկ. իրանցի պաշտոնյա
Իրանից ուղարկված ավելի քան 2.000 մարտիկ է սպանվել Իրաքում և Սիրիայում: Այդ մասին IRNA լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի մարտիրոսների և վետերանների հարցերով հիմնադրամի ղեկավար Մուհամադ Ալի Շահիդին, գրում է Ֆրանս-Պրես գործակալությունը:
Թիվն ավելի քան երկու անգամ ավելի է, քան նոյեմբերին նրա նշած թիվը, որը վերաբերում էր Սիրիային:
Շահիդին չի ներկայացրել մանրամասներ սպանվածների ազգության վերաբերյալ:
Իրանը Ռուսաստանի հետ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հիմնական ռազմական աջակիցն է: Երկիրը կազմակերպում է նաև աշխարհազորային խմբեր, որոնք պայքարում են Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:










