Մոսկվայի փողոցները սահադաշտի են վերածվել սառցե անձրևի պատճառով (տեսանյութ)

13:08 • 07.03.17

Նախօրեին Մոսկվայում տեղացած սառցե անձրևը սահադաշտի է վերածել փողոցները, հայտնում է Vesti.ru-ն:

Աղբյուրի հաղորդմամբ` երկուշաբթի երեկոյան եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մայրաքաղաքում 8 բալանոց խցանումներ են առաջացել, ինչը 2 բալով ավելի է, քան սովորաբար լինում է շաբաթվա այդ օրը: Մայրաքաղաքում մի քանի տասնյակ ճանապարհատրանսպորտային պատահարներ են գրանցվել:

m24.ru-ի տվյալների համաձայն` երեքշաբթի Մոսկվայում մերկասառույցի պատճառով հայտարարվել է վտանգի «դեղին» մակարդակ:

Նշվում է, որ ՌԴ հիդրոօդերևութաբանական կենտրոնը վարորդներին և հետիոտներին խորհուրդ է տվել ուշադիր լինել ճանապարհներով և մայթերով տեղաշարժվելու ժամանակ:

360 հեռուստաալիքը հրապարակել է ականատեսներից մեկի նկարահանած տեսանյութը, որում երևում են սառցակալած մայթով դժվարությամբ տեղաշարժվող հետիոտները.