Փլուզում Մուսալեռ գյուղում. փրկարարները փլատակներից դուրս են բերել բնակչուհու դին

11:15 • 07.03.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 7-ին, ժամը 09:52-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Բաբաջանյան փողոցի տներից մեկի պատը փլուզվել է, քաղաքացին մնացել է փլատակներում և մահացել:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝փրկարարները նշված տան մեջ փլատակներից դուրս են բերել նշված տան բնակչուհի, 93-ամյա Ազնիվ Մուրադյանի դին։