Սանկտ Պետերբուրգում տղամարդը դստերը պատժելու համար ջուր է լցրել նրա վրա ու փակել պատշգամբում
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում քրեական գործ է հարուցվել 43-ամյա տղամարդու դեմ` իր իսկ դստեր դեմ մահափորձի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է lenta.ru կայքը` հայրն ու դուստրը վիճել են, ինչից հետո տղամարդը որոշել է պատժել աղջկան, ու 16-ամյա դստեր վրա ջուր լցնելուց հետո դուրս է հանել նրան տան պատշգամբ ու փակել դուռը ներսից:
Աղջիկը որոշել է ինքնուրույն իջնել երկրորդ հարկից, ինչի հետևանքով ընկել և մարմնական վնասվածքներ է ստացել: Անչափահասին տեղափոխել են հիվանդանոց:










